ՀՀ-ում գույքահարկը կավելանա, կհարկվի նաև մինչև 3 մլն դրամանոց գույքը27 մայիսի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի, հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: Ըստ Փաշինյանի՝ նախագիծը կարևորագույն ռեֆորմ է, քանի որ վերանում է «չհարկվող գույք» հասկացությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ ընդհանուր առմամբ՝ գույքահարկը ավելանալու է և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք անվանում են «դղյակներ, ապարանքներ»: Ըստ վարչապետի՝ «մեծադղիրդ առանձնատները» սիմվոլիկ գույքահարկ են վճարում։ «Մենք 4 փուլային հարկային բարեփոխումների համակարգ ենք ներդնում և այս ժամանակահատվածում առաջին տարում մոտ 500,000 շահառուի գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ», - ասել է նա՝ ընդգծելով, որ 2021 թվականին ճգնաժամային տրամաբանաության մեջ կլինեն գույքահարկի առումով, իսկ հետագայում տնտեսական աճի տեմպը կվերականգնեն և բարձրացրումը կլինի իրավիճակին համարժեք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |