Բիլ Գեյթս․ Հուսամ՝ աշխարհը կորոնավիրուսից դասեր կքաղի

Բիլ Գեյթս․ Հուսամ՝ աշխարհը կորոնավիրուսից դասեր կքաղի

PanARMENIAN.Net - Միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հուսով է, որ մարդիկ կորոնավիրուսի պանդեմիայից դասեր կքաղեն, փոխանցում է Vox-ը։

«Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի պանդեմիան կմիավորի ամբողջ աշխարհի մարդկանց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք հաջողությամբ կարողացել ենք խուսափել այլ համաշխարհային պատերազմներից։ Եվ դա ֆենոմենալ է»,- նշել է Գեյթսը։

Նրա խոսքով՝ այդ գործում աշխարհին օգնել են միջազգային ինստիտուտները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, առողջապահության ոլորտում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Գեյթսը նաև բացատրել է պանդեմիայի պատճառով Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի խնդիրների պատճառները։ Ըստ նրա՝ ասիական երկրները, ինչպես օրինակ՝ Թայվանը, Հրվ․ Կորեան, ավելի լավ են հաղթահարում համաճարակը, քանի որ նախկինում բախվել են այդ խնդրին։

Գեյթսի կարծիքով՝ պանդեմիան ավելի դժվար կհաղթահարեն զարգացող երկրները, քանի որ դրանց բնակչության առաջ այլ լուրջ խնդիրներ էլ կան․ սննդի խնդիրը, մեկուսացումը, բժշկությունը և այլն։

Նա ընդգծել է, որ նման պարագայում կարևոր է հասկանալ գիտության զարգացման կարևորությունը և օգտագործել այն՝ ապագայի համաճարակների դեմ։

Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Microsoft-ի հիմնադիրը պատվաստանյութերի, թեստավորման և բուժման ոլորտներում փորձագետ է։ Գեյթսն ու կինը՝ Մելինդան, ֆոնդ են հիմնադրել, որի միջոցով նրանք փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիմելիտի դեմ։

Մայիսի 27-ի դրությամբ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվաել է 5․6 մլն մարդ, 350,000-ից ավելի մարդ մահացել է, բուժվել է մոտ 2.3 մլն մարդ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---