ՀՀ-ում կորոնավիրուսի 442 նոր դեպք և ռեկորդային՝ 15 մահ է գրանցվել28 մայիսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 15 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, այլ պատճառով՝ 44։ Մայիսի 27-ին մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։ Դուրս է գրվել ևս 32 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3287 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 54,931թեստավորում: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 271-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 18 պացիենտ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |