Թանդիլյանը՝ գույքահարկի մասին․ Հարկ չվճարող 580,000 քաղաքացի կսկսի վճարել, սոցխնդիրներ կլինեն

Թանդիլյանը՝ գույքահարկի մասին․ Հարկ չվճարող 580,000 քաղաքացի կսկսի վճարել, սոցխնդիրներ կլինեն

PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքի փոփոխությունների և գույքահարկի բարձրացմաման պատճառով՝ 580,000 քաղաքացի սկսելու է հարկ վճարել, ինչը չի անում այժմ, այն բերելու է հավելյալ սոցիալական խնդիրներ, պետական համակարգում ավելացնելու է վարչարարությունը, աշխատակիցների քանակը, հայտարարել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել:

«Բազմիցս խոսվող շքեղ առանձնատների մասով չկա որևէ հավելյալ փոփոխություն՝ առավելագույն շեմը 100 մլն դրամ է 1% դրույքաչափով, որի արդյունքում չկա որևէ տարբերություն Կենտրոնի բնակարանի և շքեղ առանձատների միջև»,-գրել է Թանդիլյանը։

Պատգամավորը նշել է, որ պատրաստվում է առաջարկ ներկայացնել շքեղ գույքերի համար գույքահարկի դրույքաչափը կտրուկ բարձրացնելու և չհարկվող շեմի համակարգի մասով։ Թանդիլյանի խոսքով, եթե Կառավարությունը չներառի սոցիալական կոմպոնենտ, ապա այս «հեղափոխական օրենքը պատուհաս է դառնալու հասարակության համար»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---