Boeing-ը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը

Boeing-ը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը

PanARMENIAN.Net - Boeing ընկերությունը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը, որը կասեցվել էր երկու ավիավթարից հետո։ Այդ մասին ասվում է ավիաշինական ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է, որ արտադրությունը վերսկսվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռենտոն քաղաքում գտնվող ավիագործարանում։ Արտադրությունը ցածր տեմպով է իրականացվելու։ Ընկերությունում դա բացատրել են նրանով, որ Boeing-ը «արտադրանքի որակի և աշատանքի անվտանգության բարձրացմանն ուղղված ավելի քան տասնյակ նախաձեռնություն է իրականացնում»,-գրում է «Վեդոմոստին»։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ մեխանիկներն ու ինժեներները 2020-ի հունվարից, երբ կասեցվեց օդանավի արտադրությունը, համագործակցել են ստանդարտացնելու համար աշխատանքային փաթեթները գործարանի ամեն մի օղակում։

Boeing 737 MAX-ի շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: 2019-ի մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX 8-ը՝ զոհվել էր 157 մարդ: 2018-ի հոկտեմբերի 29-ին վթարվել էր Lion Air-ի նույն մոդելի ինքնանթիռն Ինդոնեզիայում՝ զոհվել էր 189 մարդ:

Boeing-ի ղեկավարությունը խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքնաթիռներում, վթարից առաջ, մանևրելու բնութագրերի բարելավման համակարգի խափանում է եղել: Դրանից հետո բազում երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ սերիայի ինքնաթիռների շահագործումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---