ՀՀ-ն 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցողների ցանկում ակտիվ հիվանդների թվով թոփ-15-ում է

ՀՀ-ն 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցողների ցանկում ակտիվ հիվանդների թվով թոփ-15-ում է

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, առողջացել է 3287 պացիենտ։

Worldometers տվյալներով, ցանկում են նաև Կատարը, Քուվեյթը, ԱՄՆ-ը, Բելգիան, Բահրեյնը, Սինգապուրը, Շվեդիան, Չիլին, Բելառուսը, Պերուն։ Հավանաբար, 15-յակի մեջ են նաև Մեծ Բրիտանիան ու Նիդերլանդները, որոնք առողջացածների ու, հետևաբար, ակտիվ հիվանդների վերաբերյալ ստույգ վիճակագրություն չեն հայտնել։

1 մլն բնակչի շնչով, կախված Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի վերջնական դիրքից, ՀՀ-ն զբաղեցնում է 12-14րդ տեղը՝ 1610 ակտիվ հիվանդով։

Ողջ աշխարհում կորոնավիրուսով է վարակված 5․7 մլն մարդ, վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ մոտ 1․7 մլն։ Վիրուսից ողջ աշխարհում մահացել է մոտ 356,000 մարդ։

 Ուշագրավ
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար