20 հունվարի 2009 - 17:54 AMT
Շառլ Ազնավուրը կարող է դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայու՞մ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կարող է նշանակվել Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այդ մասին հայտնել է շանսոնյեի մենեջեր Լեւոն Սայանը Կաննում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ անցկացվում է MIDEM Միջազգային երաժշտական տոնավաճառի 43-րդ ցուցահանդեսը:
Հունվարի 18-21 անցկացվող MIDEM երաժշտական արդյունաբերական տոնավաճառի ցուցահանդեսի շրջանակներում Շառլ Ազնավուրը, որը գրել է 800 երգ եւ վաճառել 100 մլն ձայնասկավառակ, երաժշտության աշխարհում ունեցած ձեռքբերումների համար ստացել է «Lifetime Achievement Award» պատվավոր մրցանակը :