ՌԴ-ում կորոնավիրուսից մահվան ռեկորդային՝ 232 նոր դեպք կա

ՌԴ-ում կորոնավիրուսից մահվան ռեկորդային՝ 232 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան ռեկորդային 232 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների քանակը հասել է 387,623-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 8572-ով։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքում, գրում է «Վեդոմոստին»։

Մահվան ելքով նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 26-ին և 28-ին՝ 147 դեպք։ Մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը 4374 է:

ՌԴ-ում փաստացի բուժվում է 223,992 մարդ։

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175,829-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2332-ով։ 3474 մարդ դուրս է գրվել, ակտիվ դեպքերը 98,774 են։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում 2330 մարդ է մահացել, որից 76-ը՝ մեկ օրում։

Կորոնավիրուսն աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 5․8 մլն մարդու մոտ, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի։ ՌԴ-ն վարակակիրների ընդհանուր թվով 3-րդն է աշխարհում ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---