Քոչարյանը մինչև համավարակի ավարտը հիվանդանոցում կմնա

Քոչարյանը մինչև համավարակի ավարտը հիվանդանոցում կմնա

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Վարչական դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։

Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Մայիսի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։ Վեց ամսում սա երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ։

Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել է Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---