ԱԻՆ․ Ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրեր տարածելու հիմք չկա29 մայիսի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, անդրադառնալով ուժեղ երկրաշարժի մասին լուրերին, հայտարարել է, որ նման տեղեկատվություն տարածելու համար որևէ հիմք չկա։ Նշվում է, որ համացանցում լուրեր են տարածվել ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ զգալու վերաբերյալ: «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվության համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020-ի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում։ Այն զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱԻՆ-ը խնդրում է հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը |