Ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են նաեւ ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ հունվարի 28-ին Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---