Փաշինյան․ Վիճակը վատանում է, այս տեմպով՝ 1 մլն բնակչության դեպքերով կհասնենք Իտալիային29 մայիսի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է վատթարանալ, Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերով արդեն անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցնաիշներն ու հասել ՌԴ-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նման տեմպով շուտով կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ «Համաճարակի տարածման այսպիսի տեմպն ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի, մահացության աճի։ Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և քաղաքացիների կողմից՝ համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերելը»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը կոչ է արել կրել դիմակներ՝ նշելով, որ դրանք կարող են կյանքեր փրկել։ Նա նշել է, որ այս հարցում ամբողջ աշխարհում շփոթություն է եղել, այս պարագայում բոլորը սովորում են համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, առողջացել է 3297 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |