ԲԿ-ի տնօրեն․ Վերակեդանացման բաժանմունքը 95%-ով զբաղված է, ընդհանուրը՝ 75%

ԲԿ-ի տնօրեն․ Վերակեդանացման բաժանմունքը 95%-ով զբաղված է, ընդհանուրը՝ 75%

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի համար վերապրոֆիլավորված «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները և 75%-ով՝ ընդհանուր բաժանմունքներինը, հայտնել է կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։

Նա նշել է, որ ԲԿ-ում մոտ 500 մահճակալ կա, որոնցից 80-ը` վերակենդանացման բաժնում, 420-ը՝ ընդհանուր, այնտեղ են գտնվում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները։

«Մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր։ Ընդ որում, պետք է նշեմ, որ ծանր պացինետները վերակենդանացման բաժնում բուժում ստանալու կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերին»,-ասել է նա՝ հավելելով, որ վերջին օրերին ավելացել են ծայրահեղ ծանր և ծանր դեպքերը։

Հովակիմյանը հորդորել է հետևել պարետատան ցուցումներին ու պահպանել անհրաժեշտ կանոնները։

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, առողջացել է 3297 պացիենտ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---