Հայրապետյանը ՀՖՖ-ից 18․5 մլն դրամ է հափշտակել30 մայիսի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է ֆեդերացիայի 26,000 քմ-ից ավելի հողակտորը իր և մերձավորների անունով գրանցելու գործընթաց, իրեն պատկանող գործարանի հաշվեկշռում գրանցված մեքենան ՀՖՖ-ն գնել է մոտ 5 անգամ ավելի թանկ արժեքով, հայտնում են ոստիկանությունից։ Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ «Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է մոտ 800 մլն դրամ արժողությամբ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետը (2011-2018թթ. Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, - խմբ.) ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2015-ի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 մլն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169․2 մլն դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ըստ դրա նաև՝ Հայրապետյանի գրավոր կարգադրությամբ իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված Porche Cayenne Turbo ավտոմեքենան գնվել է ֆեդերացիայի կողմից։ Դրա արդյունքում տվյալ պահին 6․5 մլն դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է գրեթե 5 անգամ ավելի թանկ արժեքով՝ 25․7 մլն-ով։ Ոստիկանությունը նշում է, որ այս գործարքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18․5 մլն դրամ։ Ավելի վաղ բավարարվել էր Հայրապետյանին ու ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները, Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Նա բուժման նպատակով դեռևս մարտին մեկնել է արտերկիր, իսկ հիմա չի կարողանում հայրենիք վերադառնալ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատված ավիահաղորդակցության պատճառով։ 2019-ին Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |