20 հունվարի 2009 - 19:00 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ միջեւ կայացել են խորհրդատվություններ սփյուռքի հետ աշխատանքի կողմնորոշման վերաբերյալ
Հունվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան սփյուռքի հետ աշխատանքների հետ կապված խորհրդատվություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ, հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ արտասահմանում հայրենակիցների հետ աշխատանքի վարչության պետ Ալեքսանդր Չեպուրինը: Ողջունելով հյուրին` Շավարշ Քոչարյանը կարեւորեց հայկական սփյուռքի կազմակերպվածության բարձր մակարդակը եւ ռուսական կողմի հետ փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպման ավարտին կողմերը կարեւորեցին սփյուռքի հետ աշխատանքների հետ կապված խորհրդատվությունների պարբերական անցկացումը: