Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան մեկնել Չինաստան

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան մեկնել Չինաստան

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից սովորական անձնագրերով ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրի մեկնել Չինաստան, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին:

ՀՀ քաղաքացիների համար Չինաստանի մուտքի վիզան հանված է։ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Հունվարի 31-ից ՀՀ-ն կասեցրել էր Չինաստանի քաղաքացիների համար մուտքի վիզայի ազատ ռեժիմը։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---