ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 400,000-ի30 մայիսի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 8952 նոր դեպք է գրանցվել երկրի 83 շրջանում, հայտնում է օպերատիվ շտաբը։ Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 396,575-ի։ Նոր պացիենտների 42%-ի մոտ ախտանիշներ չեն եղել և վարակը հայտնաբերվել է միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։ ՌԴ-ում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 4555 մարդ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 181-ով։ Մահվան դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 78, որը ռեկորդային ցուցանիշ է։ Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 14-ը։ Մեկ օրում ապաքինվել է 8212 մարդ, ընդհանուր առմամբ առողջացել է 167,469 մարդ։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5․9 մլն։ Ավելի քան 365,000 մարդ մահացել է։ ՌԴ-ն 3-րդն է աշխարհում վարակակիրների թվով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն ՝ 1․7 մլն վարակակիրներով, երկրորդը Բրազիլիան է, որտեղ 465,000 հիվանդ կա։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |