Ոստիկանությունն արգելափակել է դեպի Ղալթաղչիի Սբ Հովհաննես ճանապարհները

Ոստիկանությունն արգելափակել է դեպի Ղալթաղչիի Սբ Հովհաննես ճանապարհները

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ արգելափակել է հայտնի ուխտատեղի` Հարթագյուղի (առավել տարածված անվանումը՝ Ղալթաղչիի) Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները մարդկային մեծ կուտակումների պատճառով։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանել հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը։ Բացի այդ, անտեսվել է հանգստյան օրերին ուխտագնացություններից ու տեսարժան վայրեր գնալուց զերծ մնալու կոչը։

«Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները... Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով», - ասվում է հայտարարությունում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---