Պատմական․ SpaceX-ը մարդ է դուրս բերել տիեզերք՝ դառնալով նման 1-ին մասնավոր ընկերությունը

Պատմական․ SpaceX-ը մարդ է դուրս բերել տիեզերք՝ դառնալով նման 1-ին մասնավոր ընկերությունը

PanARMENIAN.Net - SpaceX ընկերությունը բարեհաջող տիեզերք է ուղարկել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։

Իլոն Մասկի ընկերությունն այսպիսով դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ ուղարկեց տիեզերք, իսկ Հյորլին ու Բենկենը՝ 2011-ից ի վեր ամերիկյան տիեզերանավով Միջազգային տիեզերակայան ուղարկված առաջին տիեզերագնացները։

Falcon 9 հրթիռի թռիչքի հրամանը տրվեց Երևանի ժամանակով 23։22։

Առաջին փորձը մարտի 26-ին ընդհատվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---