Փաշինյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 1 հունիսի 2020 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ինքը վարչապետը։ Նա հավելել է, որ իր թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Դրական են նաև նրա ընտանիքի անդամների թեստերը։ Որևէ ախտանշան չի ունեցել, քանի որ մտադիր էր առաջնագիծ մեկնել, որոշել է թեստավորվել և արդյունքը դրական է եղել։ Փաշինյանն ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր ջերմաչափվել է և ջերմություն չի ունեցել։ «Ակնհյատ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից։ Իսկ ես կռահում եմ, որ վարակվել եմ աշխատաքային խորհրդակցությունների ընթացքում։ Խորհրդակցություններից մեկի ժամանակ նկատեցի, որ ջրի բաժակը, որը դրվում է այդ դեպքերում սեղանին, տեղադրվում է առանց ձեռնոցի։ Անմիջապես դիտողություն արեցի, սակայն, ենթադրում եմ, որ մինչ այդ էլ այդպես է արվել։ Այդ աշխատողի, մատուցողի մոտ հաստատվել է վարակը։ Սա է ամբողջ պատմությունը»,- ասել է վարչապետը։
Նա նաև կոչ է արել բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները։ «Առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել, կամ՝ հնարավորինս քիչ է վարակվել»,- ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ համաճարակի դեմ պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը նույնն են մնում՝ զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ։ Ըստ Փաշինյանի՝ ամենամեծ մտահոգությունն այն է, որ տատիկ-պապիկներին վարակած չլինեն, նա կրկին կոչ է արել պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները՝ դիմակով և ձեռնոցներով։ Փաշինյանը հայտարարել է նաև, որ ինքնամեկուսացել է և կաշխտի կառավարական առանձնատնից, որտեղ կան բոլոր պայմաններն աշխատանքի համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |