Արցախում ևս 3 քաղաքացի է վարակվել կորոնավիրուսով![]() 1 հունիսի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ։ Նրանք արտերկրից ժամանած Արցախի քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակակիրների ընդհանուր թիվն Արցախում այսպիսով 43 է, տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։ Վարակակիրներից 26-ն արդեն առողջացել է, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Մեկուսացված է 102 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 926 քաղաքացի: Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր: ![]() ![]() «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Հարությունյանը հրապարակել է հրամանագիրը կառավարության նիստում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |