Հունիսի 1-ից Իրանի քաղաքացիները կարող են առանց վիզայի ՀՀ մուտք գործել

Հունիսի 1-ից Իրանի քաղաքացիները կարող են առանց վիզայի ՀՀ մուտք գործել

PanARMENIAN.Net - 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան:

2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը։

ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Հունիսի 1-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվել՝ 2979 նոր դեպք է հաստատվել։ Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։

Իրանում կորոնավիրուսով վարակի ընդհանուր առմամբ 154,445 դեպք է գրանցվել։ Ապաքինվել է 121,004 մարդ, մահացել է 8 878-ը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---