ՀՀ-ում մոտ 20,000 մարդ կարող է վարակված լինել՝ առանց ախտանշան․ 55 հիվանդ ծայրահեղ ծանր է 1 հունիսի 2020 - 20:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 18-20,000 մարդ կարող է կորոնավիրուսով վարակված լինել և ախտանշաններ չունենալ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկրում դեռ շատ են մարդիկ, որոնք հակահամաճարակային կանոնները չեն պահպանում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ երկրում լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը. ծանր վիճակում են 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 55, որոնքից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի։ Անդրադառնալով մահճակալային ֆոնդին՝ նախարարը նշել է, որ վերջին օրերին որոշ ավելացում կա Արտաշատի ԲԿ-ում և Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնում։ «Սակայն 3 խոշոր ավելացում ենք ունենալու՝ «Աստղիկ» ԲԿ-ում, մոտ 20 ռեանիմացիոն մահճակալ և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և «Էրեբունի» ԲԿ-ում՝ մոտ 45-ից 50»,- ասել է նա։ Թորոսյանի խոսքով՝ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը կրկին մոտ է 500-ի և դրական միտումներ չկան, անհրաժեշտ է հետևել հակահամաճարակային կանոններին։ Վարչապետը հավելել է, որ քանի դեռ ՀՀ-ն ունի հնարավորություն խստագույն սահմանափակումների չգնալու, չի անի դա, սակայն անհատական վարքագծից շատ բան է կախված։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ ՀՀ-ում նախաձեռնվել է թեստերի արտադրություն և հունիսի 2-ին 350 թեստ հանձնվելու է Համաճարակների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Ավինյանի խոսքով՝ սահմանափակումների ռեժիմին վերադառնալը ծայրահեղ որոշում է և այս փուլում դեռ քննարկման առարկա չէ։ Զբոսաշրջության ոլորտի և օդային հաղորդակցության հետ կապված հարցերը կքննարկվեն առաջիկայում, որպես նախնական ժամկետ դիտարկվում է հուլիսի կեսը։ ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |