Թրամփը սպառնում է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները 2 հունիսի 2020 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է անվանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվող անկարգությունները։ Նա սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները։ Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տան առջև իր ելույթում։ «Եթե այս կամ այն քաղաքը, կամ նահանգը խուսափում է անհրաժեշտ միջոցներ կիրառել պաշտպանելու համար իր բնակիչներին, ապա ես կօգտագործեմ Զինված ուժերը և արագ կլուծեմ խնդիրը նրանց փոխարեն»,- ասել է Թրամփը: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` ԱՄՆ նախագահն ավելի վաղ հորդորել էր նահանգապետերին ավելի կոշտ գործել ցուցարարների դեմ և ուժ կիրառել անկարգությունները զսպելու համար։ Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր ուժի կիրառմամբ Սպիտակ տան մոտ կազմակերպված ցույցը՝ արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ։ Անկարգությունների պատաճռ է հանդիսացել 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որին բերման ենթարկելու ժամանակ խեղդամահ է արել ոստիկանը։ ԱՄՆ բազում քաղաքներում պարետային ժամ է գործում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ |