Փորձաքննությունը հաստատել է՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացուն խեղդել է ոստիկանը 2 հունիսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին խեղդամահ է արել ոստիկանը։ Այդ են վկայում դիահերձման պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են հունիսի 1-ին։ Փաստաթղթում աֆրոամերիկացու մահը որակվում է որպես սպանություն։ Միևնույն ժամանակ զեկույցում ասվում է, որ այս պարագայում այդ հասկացությունը չի հանդիսանում «մեղավորության կամ մտադրության» իրավաբանական սահմանում՝ իրավական գնահատականը պետք է տան դատական մարմինները, գրում է Deutsche Welle-ն։ Նույն օրը հրապարակվել են Ֆլոյդի ընտանիքի պատվերով կատարված դիահերձման արդյունքները։ Բժիշկները փաստել են, որ «մահը վրա է հասել տղամարդու պարանոցի և մեջքի շրջանում տևական սեղմման» արդյունքում։ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։ Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |