Հետազոտություն․ Սոցհեռավորությունն ու դիմակները նվազեցնում են վարակման ռիսկը

Հետազոտություն․ Սոցհեռավորությունն ու դիմակները նվազեցնում են վարակման ռիսկը

PanARMENIAN.Net - Մինչ օրս անցկացված ամենաընդգրկուն հետազոտությունը պարզել է, որ սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակի օգտագործումը կորոնավիրուսի փոխանցումը կանխելու լավագույն տարբերակներն են, հայտնում է CNN-ը։

Բժշկական The Lancet ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ մարդիկ պետք է մոտ 1 մետր (հնարավորության դեպքում՝ ավելի) հեռավորություն պահեն վարակից խուսափելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ֆինանսավորված հետազոտությունը հիմնական 3 եզրակացություն ունի․ վիրուսից խուսափելու համար պետք է կրել դիմակ, պահել սոցհեռավորություն և պաշտպանել աչքերը։

Ըստ հետազոտության՝ 1 մետրից ավելի սոցիալական հեռավորության պահպանման դեպքում վարակման ռիսկը 2․6% է, իսկ 1 մետրից փոքր հեռավորություն պահելու դեպքում՝ 12․8%։

Առանց դիմակի կորոնավիրուսի փոխանցման հավանականությունը 17.4% է, այնինչ դիմակ կրելու դեպքում թիվը նվազում է մինչև 3.1%։ Պաշտպանիչ ակնոցների, աչքերի պաշտպանության այլ միջոցների օգտագործման դեպքում վիրուսով վարակվելու հավանականությունը 5․5% է, առանց այդ պաշտպանության՝ 16%։

Հունիսի 3-ի տվյալով ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 6․3 մլն-ից ավելի մարդու մոտ։ Աշխարհում մահացել է 380,000-ից ավելի մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---