Facebook-ում կորոնավիրուսից 132 մահացածի անձնական տվյալներ են հրապարակվել![]() 2 հունիսի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ֆեյսբուքյան էջերից մեկը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 132 անձի անունները, ցուցակում նշված են նաև մահացածների ծննդյան և մահվան ամսաթվերը, հասցեն և մահանալու վայրը։ 132 հոգու անձնական տվյալները հրապարակվել են հունիսի 1-ին։ Տվյալների արտահոսք թույլ տված ֆեյսբուքյան էջն ունի մեկ ադմին, այն ղեկավարվում է ՌԴ-ից։ Ավելի վաղ նույն էջը նաև հրապարակել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին վերագրվող կեղծ նամակագրությունը։ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ ![]() ![]() 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |