Երևան-Գյումրի էքսպրես էլ.գնացքների աշխատանքը վերսկսվում է

Երևան-Գյումրի էքսպրես էլ.գնացքների աշխատանքը վերսկսվում է

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ից Հարավկովկասյան երկաթուղին վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը:

Չվերթերը չեղարկվել էին մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:

Էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:

ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ և հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղևորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում և մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղևորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու և դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը:

2020-ի մարտից ուղևորափոխադրումները զգալի կրճատվել են: Այսպիսով, մարտի 14-ից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղերթերը: Արդյունքում, 2020-ի առաջին 5 ամսում ուղևորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5%-ով:

Երևան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով ուղևորների թիվը նվազել է 64%-ով: Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղևորահոսքը կրճատվել է մինչև 15%: Երևան-Արաքս էլեկտրագնացքների ուղևորների թիվը նվազել է 18%-ով:

Դրական դինամիկա (+2,8%) գրանցվել է միայն Երևան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է Կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:

Ընդհանուր առմամբ, երկաթուղու բոլոր ուղղություններով ուղևորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամսում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 17,7%:

Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղևորատար համալիրում և արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---