ԱՆ․ ՀՀ-ում ակտիվ մոտ 3000 վարակակիր տանն են բուժվում 2 հունիսի 2020 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6368 փաստացի բուժվողներից մոտ 3000-ը բուժումը ստանում են տանը, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Քաղաքականություն է փոխվել, եթե նախկինում բոլորը հոսպիտալացվում էին` անկախ նրանից, ունեն ախտանշաններ, թե՝ ոչ, ապա այժմ թեթև դեպքերը տնային բուժում են ստանում: Նրանք համարվում են առողջացած՝ համակարգ մտնելու 14-րդ օրը` պոլիկլինիկայի բժշկի հսկողությամբ: Այս պահին տանը բուժում է ստանում մոտ 3000 քաղաքացի»,- ասաց նա։ Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված և ախտանշաններ չունեցողները հյուրանոցներից տուն կգնան և տանը կմեկուսանան։ Հունիսի 1-ին նախարարը հայտնել էր, որ հիվանդանոցների մահճակալային ֆոնդում ավելացումներ կլինեն, մասնավորապես՝ «Աստղիկ» ԲԿ-ում, մոտ 20 ռեանիմացիոն մահճակալ և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և «Էրեբունի» ԲԿ-ում՝ մոտ 45-ից 50։ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |