AP․ Չինաստանը պանդեմիայի սկզբում ուշացումով է տեղեկություններ հայտնել ԱՀԿ-ին 3 հունիսի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դժգոհ է եղել, որ Չինաստանը կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում շատ ուշացումով է տեղեկատվություն տրամադրել նոր դեպքերի մասին։ Դա պարզել է Associated Press-ը՝ վերլուծելով ԱՀԿ ներքին փաստաթղթերը։ Ինչպես պարզել են լրագրողները՝ ԱՀԿ պաշտոնայները հրապարակավ բարձր են գնահատել գործակցության մակարդակը Չինաստանի հետ, սակայն, իրականում, այդ երկրի կառավարությունը մեծ ուշացումներով է տեղեկություններ հայտնել համաճարակի ընթացքի մասին, ընդ որում, դեռ հունվարին, երբ համաճարակը նոր էր բռնկվել։ ԱՀԿ աշխատակիցները բողոքել են, որ տեղեկատվությունը բավարար չէ այլ երկրներում պանդեմիային արձագանքելու ծրագիր մշակելու համար։ Բացի այդ, Չինաստանը մի ամբողջ շաբաթ Արևմուտքին չի տրամադրել կորոնավիրուսի գենոմի վերծանումը, երբ այն արդեն չինական 3 ինստիտուտի տրամադրության տակ էր։ Լրագրողների ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ փորձագետները հաճախ են քննարկել, թե ինչպես կարելի է տեղեկատվություն ստանալ Չինաստանի կառավարությունից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |