Փաշինյան․ «Մեյմանդարի» շուկան փակ է, կան ձերբակալվածներ 3 հունիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Մեյմանդարի» շուկան փակ է, մոտ 30 մարդ բերման է ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել։ «Երեկվա դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ, մոտ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Քրեական գործ է հարուցվել և պատասխան տվողներ կլինեն»,-ասել է նա։ Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել։
Ավելի վաղ վարչապետը խնդրել էր շարունակել հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել ֆեյսբուքյան էջերում։ Նա հավելել էր, որ ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Նա խնդրել է նշել նաև խախտման հասցեն։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |