Իրավապահները բաժնետոմսերի սեփականատերերի մասին տեղեկատվություն կստանան

Իրավապահները բաժնետոմսերի սեփականատերերի մասին տեղեկատվություն կստանան

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով ՀՀ գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, ՏՄՊՊՀ-ն, ՊԵԿ-ը և Ոստիկանությունը հասանելիություն են ստանում ընկերությունների բաժնետոմսերի, դրանց տեսակի և սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը:

Մինչ այս, Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով, բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հնարավոր է եղել ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ դատարանի հատուկ որոշմամբ:

«Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,- նշել է փոխնախարարը:

Օրենքին կողմ է քվեարկել 80, դեմ՝ 31 պատգամավոր:

Բաժնետիրական է այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնետերերի միջև՝ ըստ որոշակի բաժնետոմսերի: Ոչ բաժնետիրական ընկերությունների դեպքում սեփականատերերի մասերը նկարագրելու համար օգտագործվում է «բաժնեմաս» հասկացությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---