ՀՀ ԱԳՆ տարեկան զեկույց. 2008թ. Երեւանը առաջին քայլն արեց Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ 2008թ. զեկույցում, Հայաստանում նախագահական ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանի նախագահը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, 2008թ. հունիսին հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:



Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ 2008թ. զեկույցում, նախագահ Գյուլն ընդունեց հրավերը եւ սեպտեմբերի 6-ին այցելեց Երեւան: Տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը, որի ժամանակ երկուսն էլ պատրաստակամություն հայտնեցին հարաբերությունների կարգավորման մասին: Նույն օրը տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:



Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը դրական արձագանք գտավ եւ միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես համարձակ եւ կառուցողական քայլ: Հայ-թուրքական երկխոսությունը շարունակություն ստացավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԹՀ արտգործնախարար Ալի Բաբաջանի մի շարք հանդիպումների ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---