Շվեդիայի գլխավոր համաճարակաբան․ Covid-19-ի դեմ այլ կերպ կպայքարեինք, եթե իմանայինք այն, ինչ հիմա 3 հունիսի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելն ընդունել է երկրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ընտրած տարբերակի թերությունները, նշելով, որ պետք է ավելի շատ միջոցներ ձեռնարկվեին պանդեմիայի հենց սկզբից: Այս մասին համաճարակաբանն ասել է շվեդական Ekot պարբերականի հետ հարցազրույցում: «Եթե մենք իմանայինք հիվանդության մասին այն, ինչ գիտենք հիմա, կարծում եմ՝ կհայտնվեինք աշխարհի և մեր ընտրած տարբերակի մեջտեղում: Շվեդիական տարբերակը կատարելագործման կարիք ունի, լավ կլիներ՝ իմանայինք, թե ինչն էր անհրաժեշտ փակել, ինչը կնպաստեր վարակի տարածման դեմ պայքարին», - ասել է նա։ Համաճարակաբանն ընդունել է, որ իրենց ձեռնարկած միջոցները խթանել են հասարակության շրջանում վիրուսի տարածմանը, և թեև հիմա մահացության թիվը նվազել է, Շվեդիայում օրական գրեթե 50 մարդ է մահանում: Տեգնելին մահացության բարձր աստիճանն է ստիպել երկմտել: Լրագրողի հարցին՝ միթե ժամանակից շուտ չափից շատ մարդիկ չմահացան Շվեդիայում, համաճարակաբանը պատասխանել է՝ «այո, իհարկե»: Սրա հետ մեկտեղ, Տեգնելը տարակուսանք է հայտնել է նաև այլ երկրների ընտրած մարտավարության վերաբերյալ, որտեղ բոլոր սահամանափակումները մտցվել են միանգամից, և հնարավոր չէ պարզել, թե սահմանափակումներից որոնք են առավել արդյունավետ: Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տոտալ կարանտինային սահմանափակումներ չմտցնելուն՝ Շվեդիայում, ԱՀԿ տվյալներով, այս պահին կոլեկտիվ իմունիտետ չի ձևավորվել: Հունիսի 3-ի դրությամբ վարակվածների թիվն այստեղ 38,589 է, իսկ մահերինը՝ 4468: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |