Այվազովսկու կտավը Sotheby's-ում $2.9 մլն-ով է վաճառվել

Այվազովսկու կտավը Sotheby's-ում $2.9 մլն-ով է վաճառվել

PanARMENIAN.Net - Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլիտանյան ծովածոցը» կտավը Sotheby's աճուրդի տան ռուսական գեղանկարչության առցանց սակարկություններում վաճառվել է 2․3 մլն ֆունտ ստեռլինգով ($2.9 մլն):

1878թ․ կտավի մեկնարկային արժեքը գերազանցվել է ավելի քան 2 անգամ, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեծ ծովանկարչի մեկ այլ կտավ՝ «Լուսնկա գիշերով անցնող նավը», որը նկարված է 1868-ին, նույնպես նախնական արժեքից շատ ավելի թանկ է վաճառվել։ Նկարը վաճառվել է 435,000 ֆունտով ($548,000), մինչդեռ մեկնարկային գինը 150,000-200,000 ֆունտ էր ($190,000-250,000)։

Հովհաննես Այվազովսկին ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին:

Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է $122,500-ով: Այն թվագրվում է 1895-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։