Հիտլերի ծննդավայր-տունը ոստիկանական բաժանմունքի կվերածվի

Հիտլերի ծննդավայր-տունը ոստիկանական բաժանմունքի կվերածվի

PanARMENIAN.Net - 2020-ի նոյեմբերին ավստրիական Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի: Այդպիսով՝ քաղաքային իշխանությունները հույս ունեն նեոնացիստների ոտքը կտրել այդ վայրից, հայտնում է BBC-ն:

Շենքի ամբողջական վերանորոգումը և ձևափոխումը նախատեսվում է ավարտել 2023-ին, Ավստրիայի պետբյուջեից այդ նպատակով կհատկացվի 5 մլն եվրո:

Այստեղ Հիտլերն ապրել է ծնվելուց հետո ընդամենը մի քանի շաբաթ և այն չի համարել իր տունը: Սակայն ամեն տարի նրա ծննդյան առթիվ տարբեր երկրներից երկրպագուներն այս տան մոտ մեծարման միջոցառումներ են կազմակերպում: 2017 թվականին տան մոտից ձերբակալվել է Հարալդ Հիտլեր կեղծանունով ներկայացող, դիկտատորին նմանակող բեղեր կրող 25-ամյա մի երիտասարդ:

Տունը 1952 թվականից պատկանել է ընտանիքի, որն այն հիմնականում վարձով է տվել գրադարանների և դպրոցների: 2011 թվականից այն դատարկ է:

Ավստրիայի կառավարությունը 2016 թվականին որոշել է պետականացնել տարածքը՝ դրա օգտագործումը նացիոնալիստակական պրոպագանդայի նպատակով բացառելու համար: Սակայն տան սեփականատերը հրաժարվել է վաճառել շինությունը, և կառավարությունը պարտադրաբար վաճառքի որոշում է կայացրել, որի օրինականությունը հաստատել է երկրի Սահմանադրական դատարանը: Սեփականատիրոջը վճարվել են 812 հազար եվրո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---