Վրաց վարակաբան. Վրացիները մեզ ավելի շատ լսեցին, քան հայաստանցիները` հայ կոլեգաներին 3 հունիսի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն, վարակաբան Պաատա Իմնաձեն, խոսելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասել է, որ իրենց բնակչությունն ավելի անսաց մասնագետների հորդորներին, քան հայաստանցիները՝ հայ կոլեգաներին։ Նա նաև դրանում է տեսնում կորոնավիրուսի դեմ պայքարում վրացական կողմի հաջողության պատճառը։ Ըստ նրա՝ Վրաստանում ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեցին՝ պարետային ժամը, խախտումների համար բարձր տուգանքները, անձնական մեքենաներով տեղաշարժի արգելքը, տեղեկացնում է Aliq Media-ն։ «Մեզ մոտ գուցե ավելի խիստ մոտեցում էր։ Պարետային ժամի պայմաններում կարող են միայն հարևանի մոտ գնալ, այդ դեպքում հեշտ է պարզել կոնտակտավորներին, բայց նստել մեքենա, գնալ քաղաքի մյուս ծայրը կամ մի գյուղ արդեն չեն կարող»,- ասել է նա։ Մասնագետը նշել է նաև, որ ախտորոշման համար միայն PSR թեստեր են որպես հիմք ընդունվում, օրական միջինը 1500 թեստավորում է իրականացվում, որից միայն 1 տոկոսն է դրական։ Իսկ ընդհանուր առմամբ երկրում մոտ 60,000 թեստավորում է իրականացվել։ Նաև ընտրովի թեստավորում է իրականացվում, հատկապես՝ Բոլնիսիում, Մառնեուլում։ Իմնաձեն կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված թերահավատությունը կապված է ռուսական քարոզչության հետ։ Վրաստանում հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել, որից 3-ը՝ բերովի։ Այդպիսով վարակակիրների քանակը երկրում հասել է 800-ի, որոնցից 640-ն ապաքինվել են, 12 մահվան դեպք է գրանցվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |