Ավինյան. Բաց տարածքներում ևս դիմակը կդառնա պարտադիր 3 հունիսի 2020 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Դիմակի կրումը բաց տարածքներում հունիսի 4-ից ևս կդառնա պարտադիր: Այդ մասին պարետատան նիստից հետո հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ բացառություն կկազմեն միայն քաղաքացիների բնակության վայրերը: Համապատասխան որոշման մեջ կատարվող փոփոխությունը կվերաբերի բոլոր քաղաքացիներին՝ բացառությամբ 6 տարեկանից փոքրերին: Այսինքն՝ տանից դուրս գալուց ցանկացած վայրում` բացօթյա թե փակ տարածքում, անհրաժեշտ կլինի լինել դիմակով: «Բնակության վայրի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլորբաց վայրերում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների։ Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահամնումը նաև վերահսկողության հարցի հեշտացման համար է արված, որոշ դեպքեր թողնված են տրամաբանությանը»,- նշել է Ավինյանը։ Ըստ պարետի՝ դիմակների օգտագործումն էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը, ինչն ապացուցված է գիտական տարբերհոդվածներով։ «Նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումն էականորեն նվազեցնում է վարակի տարածման հավանականությունը, իսկ եռաշերտ բժշկական դիմակների կրումն ավելի մեծ էֆեկտիվություն ունի»,- նշել է նա։ Ավինյանը նշել է, որ գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։ «Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես տեղաշարժի, տնտեսական գործունեության տեսակների սահամնափակումների վերադարձը, այնպես էլ հնարավոր պարետային ժամի սահմանումը։ Այս փուլում, ելնելով ներկա առողջապահական համակարգի ծանր, բայց որոշ չափով կայուն իրավիճակից, չենք դիտարկում դեռ այս որոշումները, գնալու ենք կանոնների պահպանման տրամաբանությամբ»,- նշել է նա։ Փոխվարչապետը կոչ է արել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորություն ունեցող տնտեսվարողներին նա հորդորել է աշխատել այդպես։ Հունիսի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 10,524-ի, 3454 մարդ առողջացել է։ Վիրուսից մահացել է 170 մարդ, մահվան դեպքերն այլ պատճառով՝ 59-նն են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |