ԱՆ․ ԲԿ-ները ծանրաբեռնված են, տեղի խնդիր կարող է առաջանալ

ԱՆ․ ԲԿ-ները ծանրաբեռնված են, տեղի խնդիր կարող է առաջանալ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են, հնարավոր է՝ տեղի խնդիր առաջանա, բայց այս պահին փորձ է արվում ծավալումներով այդ հարցը փակել, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշեց, որ չունի ինֆորմացիա ՌԴ-ի կամ Վրաստանի օգնությանը դիմելու մասին։

Հարցին, թե վերջին օրերին կորոնավիրուսից առողջացածների թիվը փոքր է, իսկ վարակվածներինը՝ 14 օր առաջվա տվյալներով հարյուրների է հասել՝ Նիկողոսյանը նշեց, որ վարակը հաղթահարածների թիվը փոքր է, քանի որ համակարգային փոփոխություն է եղել։

«Մայիսի 22-ից այդ մարդիկ մտել են համակարգ՝ տնային բուժման տակ, դեռ 14 օրը չի լրացել, եթե հաշվում ենք մայիսի 22-ից մինչ օրս։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն այդ ընթացքին, 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, նրանք դառնում են առողջացած», - ասաց նա։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---