Նախարար․ Թոշակները տուն կառաքվեն, «Հայփոստի» մոտ գծանշումներ կլինեն

Նախարար․ Թոշակները տուն կառաքվեն, «Հայփոստի» մոտ գծանշումներ կլինեն

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին «Հայփոստի» մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի կենսաթոշակառուների սպասարկման ծավալ կա, կուտակումներ են եղել, փոստային բոլոր բաժանմունքները հերթը վերահսկելու խնդիր ունեն, ասել է Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նշել է, որ օրվա երկրորդ կեսին արդեն իսկ դրական տեղաշարժ է եղել այդ առումով, գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դրսի հատվածները։ Նախարարը հայտնել է, որ հունիսի 4-ին արդեն գծանշման աշխատանքները կավարտվեն։

«Հունիսի 3-ին որոշվել է այս ամիս ևս փոստատարների օգնությամբ թոշակներն առաքել տներ։ Կարևոր է նշել, որ թոշակառուները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտերի վրա ստանալ գումար։ Սա պարտադիր բնույթ չի կրում և 100,000-ավոր թոշակառուներից քչերն են օգտագործում այդ միջոցը։ Կոչ եմ անում թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ թոշակը և հերթերից ու կուտակումներից խուսափել»,- ասել է նախարարը։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---