Ադրբեջանի ղեկավարությունը հովանավորում է ցանցային բանդաները Բաքվի համար «խնդրառատ» հայկական կայքերը լիկվիդացնելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերներն արդեն 2 օր շարունակ փորձում են կոտրել «Միտք» վերլուծական կենտրոնի կայքը (www.mitq.org): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Միտք» տեղեկատվա-վերլուծական գործակալության ղեկավար Էդուարդ Աբրամյանը: «Առաջին անգամ հաքերներին հաջողվեց կոտրել մեր կայքի FTP սերվերը, բայց սերվերի անվտանգության պարամետրերը հզորացնելուց հետո կայքի վրա կատարվող հարձակումները դադարեցին եւ վերսկսվեցին հունվարի 21-ի վաղ առավոտյան: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ակտիվորեն հովանավորում է նման ցանցային բանդաները Բաքվի համար «խնդրառատ» զանազան հայկական կայքերը լիկվիդացնելու համար, եւ www.mitq.org-ը նրանց համար բացառություն չէ: Հայկական կայքերի գրոհները ադրբեջանցի հաքերների սիրելի զբաղմունքն են, ըստ երեւույթին, հենց այդպիսով են նրանք ինքնահաստատվում»,- նշել է Աբրամյանը:



Նա նաեւ նկատել է, որ պարբերական հարձակումների են ենթարկվում նաեւ այլ հայկական կայքեր: «Օրինակ` մեզ հայտնի է, որ պարբերական հարձակումների է ենթարկվում Ոսկանապատ տեղեկատվա-վերլուծական կենտրոնի կայքը (www.voskanapat.info), որի հետ ակտիվորեն համագործակցում են «Միտք» կենտրոնի փորձագետները: Ադրբեջանցի հաքերների նշանակետի տակ է նաեւ «Նացիոնալ» հայալեզու տեղեկատվական գործակալությունը (www.natnews.info): «Միտք» վերլուծական կենտրոնը հայտնի է կովկասյան տարածաշրջանում հայկական պետականության ռազմա-քաղաքական եւ տնտեսական ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ տարվող իր վերլուծա-հետազոտական գործունեությամբ»,- ընդգծել է Էդուարդ Աբրամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---