Մեկուսացված և ինքնամեկուսացած վարձու աշխատողներին գուցե ժամանակավոր նպաստ տան 4 հունիսի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ինքնամեկուսացած և մեկուսացված վարձու աշխատող քաղաքացիներին առաջարկվում էնպաստ տրամադրել։ Այդ մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով «Մեկուսացման նպաստ» տրամադրելու վերաբերյալ նախագիծը։ Նրա խոսքով՝ այն անձինք, որոնք այդ՝ ինքնամեկուսացման և մեկուսացման ժամանակահատվածի համար ստացել են աշխատավարձ կամ դրան հավասարաչափ այլ վճարներ, կամ խախտել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը, չեն օգտվի նպաստից, գրում է Panorama.am-ը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հետադարձ ուժ է ունենալու և տարածվելու է մարտի մեկից ծավալված իրավահարաբերությունների վրա։ Զեյնալյանը հավելել է նաև՝ քանի որ հստակ չէ, թե քանի քաղաքացու մասին է խոսքը, դեռևս որևէ հաշվարկ չկա՝ որքան գումար է ծախսվելու։ Նա նշել է նաև, որ նախագիծը կոչվում է «Մեկուսացման նպաստ», բայց վերաբերում է մեկուսացված և ինքնամեկուսացած անձանց։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է՝ նպաստ տրամադրելու ամբողջ բեռը թողնել պետության վրա։ «Երբ հիմնարկը պարետի ցուցմամբ է փակվել, այդ դեպքում նպաստ ևս չի տրամադրվելու։ Սա այն դեպքերին է վերաբերում, երբ կազմակերպությունը գործում է, բայց աշխատակիցների մի մասը պարետի ցուցումով մեկուսացվել կամ ինքնամեկուսացել է։ Ուստի պետությունն ու տնտեսվարողը նպաստի տրամադրման բեռը կիսելու են»,- մեկնաբանել է Զեյնալյանը։ ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Վերջին անգամ այն երկարացվել է մինչև հունիսի 13-ը։ Արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամ, կամ կալանքով՝ մինչև 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |