Մասկի SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել ևս 60 մինի-արբանյակ 4 հունիսի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ընդամենը 4 օրվա ընթացքում Տիեզերք է բաց թողել իր երկրորդ Falcon 9 հրթիռը, որը փոխադրել է ևս 60 մինի-արբանյակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Հրթիռի բացթողումը մեկնարկել է Ֆլորիդայից և չի ներառել տիեզերագնացների։ Այն թռչել է Starlink լայնաշերտ ինտերնետ արբանյակների մեծ խմբաքանակի ուղղությամբ։ Դրանք կմիանան Starlink այլ արբանյակներին Երկրի ուղեծրում՝ կազմելով ցանց, որը կծառայի որակյալ ինտերնետի ապահովման համար՝ հատկապես դրա կարիքն ունեցող շրջաններում։ Այժմ Starlink ուղեծրային խումբը բաղկացած է տիեզերական 480 սարքից, իսկ SpaceX-ը համարվում է աշխարհի խոշորագույն արբանյակային օպերատորը։ Թռիչքից 15 րոպե անց Starlink հրթիռների խումբը, որոնցից յուրաքանչյուրի քաշը կազմել է 260 կգ, առանձնացել են երկրորդ հատվածից՝ մտնելով էլիպսաձև ուղեծրի մեջ, որի բարձրությունը 212-ից 386 կմ է։ SpaceX-ի ինժեներների կողմից ստուգվելուց հետո արբանյակները սեփական իոնային շարժիչների օգտագործմամբ կբարձրանան կանոնավոր ուղեծիր՝ 550 կմ բարձրության վրա։ Ապագայում SpaceX-ը նախատեսում է ընդլայնել ուղեծրային արբանյակների խումբը՝ հասցնելով դրանց թիվը 12,000-ի։ Նպատակ կա ստեղծելու լայնամասշտաբ ցանց՝ ցանկացած կետում Երկրի բնակիչներին հնարավորություն տալով օգտվել ինտերնետի հնարավորությունից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |