Հայաստանն ԱՄՀ-ից $315 մլն վարկ կվերցնի 4 հունիսի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից $315 մլն վարկային միջոցներ կստանա, որոնք կուղղվեն բյուջեի ծրագրերի ֆինանսավորմանը։ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և ԱՄՀ միջև 2020-ի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրին: Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկում է կանխատեսվում, ինչը չի կարող չազդել ՀՀ բյուջեի վրա։ «Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին դեֆիցիտի մեծացման կբերի՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»,- ասել է նախարարը: Նախագիծը ներկայացվելու է Սահմանադրական դատարան և Ազգային ժողով: Ներկա պահին ՀՀ համար հասանելի են ընդհանուր առմամբ մոտ 206 մլն ՀՓԻ ($280 մլն) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ ($35 մլն) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |