Վիզաների վարչությունն ու տարածքային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը 2 ժամ կաշխատեն

Վիզաների վարչությունն ու տարածքային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը 2 ժամ կաշխատեն

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ»,- գրել է նա։

Ջանոյանը հայտնել է, որ Ոստիկանությունը հորդորում է անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառություներ չեն իրականացվելու։

Հունիսի 3-ին հայտարարվել էր, որ մինչև հունիսի 15-ը ոստիկանությունը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---