2008թ. հայ-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում էին

PanARMENIAN.Net - 2008թ. հայ-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում էին, ջանքեր գործադրվեցին ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման եւ սերտացման նպատակով: Սեպտմբերին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու-Յորքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սագսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:



Հոկտեմբերին Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնագահ Դիք Չեյնիի, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ առեւտրի քարտուղար Կարլոս Գուտիերեսի հետ:



2008 թ. հուլիսին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հրավերով Վաշինգտոն է այցելել ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը, որտեղ հանդիպումներ է ունեցել պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, ԱՄՆ նախագահի օգնական դեսպան Ջեյմս Ջեֆրիի, պետքարտուղարի տեղակալներ Դենիել Ֆրիդի եւ Դեվիդ Կրամերի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի, ԱՄՆ կոնգրեսի անդամների հետ: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2008թ. զեկույցում:



«2008թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց հատկացումների մասին օրենքը, որով հաստատվեց Հայաստանին 58,5 մլն. դոլարի ֆինանսական աջակցություն: Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության վերաբերյալ կոչ է արված պետքարտուղարությանը այդ հարցում առաջնորդվել Ներկայացուցիչների պալատի բանաձեւով, ըստ որի Լեռնային Ղարաբաղին հատկացվել է մինչեւ 6 մլն. դոլարի օգնություն:



2008 թ. նոյեմբերին Վաշինգտոնում կայացավ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունները կանոնակարգող տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նստաշրջանը, որին մասնակցեց հայկական կողմի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստին քննարկվեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցերի փաթեթը: Ստորագրվեց Օդային տրանսպորտի մասին համաձայնագիր»,- նշվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---