ՀՀ-ում վիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 81 հիվանդ ծայրահեղ ծանր է 4 հունիսի 2020 - 19:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 418-ի վիճակը ծանր է, 81-ինը՝ ծայրահեղ ծանր, երկրում վիրուսից քրոնիկական հիվանդություններ ունեցած 33-ամյա քաղաքացի է մահացել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է՝ ոչ ոք ապահովագրված չէ վարակից և անհրաժեշտ է մտածելակերպը հարմարեցնել իրավիճակին։ Թորոսյանը նշել է վարքագծային փոփոխությունների անհրաժեշտության և հակահամաճարակային կանոններին հետևելու անհրաժեշտության մասին։ Նախարարը հիշեցրել է, որ պատշաճ բուժօգնության ռեսուրսները սահամնափակ են և փաստացի բոլորը կարող են վարակի թիրախ դառնալ ու բուժօգնության կարիք ունենալ։ Թորոսյանը կոչ է արել խստորեն պահպանել դիմակի կրման, սոցհեռավորության և ձեռքերը պարբերաբար լվանալու կանոնները։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |