Թորոսյան․ Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ բուժել կամ կանխարգելել

Թորոսյան․ Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ բուժել կամ կանխարգելել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել և բուժման համար չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս։ Ինչպես բոլոր վիրուսային հիվանդությունների, այս դեպքում ևս, կանխարգելել հնարավոր է միայն պատվաստումով, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հայտնել է, որ որոշ պացիենտներ միջազգային մամուլի հրապարակումներում կարդում են ինչ-որ դեղերի մասին, գնում և խմում դրանք, ինչը ճիշտ չէ։ Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---