Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին շշուկները 5 հունիսի 2020 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերության համահիմնադիր, մուլտիմիլիարդատեր Բիլ Գեյթսը մեկնաբանել է շրջանառվող խոսակցությունները, թե ինքն է հրահրել կորոնավիրուսի պանդեմիան, որպեսզի պատվաստումների միջոցով մարդկանց մարմնի մեջ միկրոչիպեր տեղադրի։ Ըստ Գեյթսի՝ նա երբեք ոչ մի կապ չի ունեցել միկրոչիպերի հետ։ «Դա բավականին դժվար է հերքել, քանի որ շատ տարօրինակ և անհեթեթ է»,- ասել է Գեյթսը, գրում է Deutsche Welle-ն։ BBC-ն տված հարցազրույցում Գեյթսն ասել է, որ իրեն մտահոգում է «այդ խենթ գաղափարների գոյությունը»։ «Երբ, ի վերջո, պատվաստանյութ ստանանք, հարկ կլինի խմբային իմունիտետի ձևավորման հասնել, որպեսզի բնակչության 80 տոկոսը պատվաստվի։ Բայց, եթե մարդիկ մտածեն, որ դա խաբեություն է, կամ որ պատվաստանյութը վնասակար է, և չցանկանան պատվաստվել, հիվանդությունը կշարունակի սպանել բնակչությանը»,- ասել է Գեյթսը։ Գեյթսը պանդեմիայի շրջանում դարձել է դավադրապաշտական տեսությունների հերոսը։ Այդ տեսությունների կողմնակիցները հավատում են, որ վիրուսը տարածվել է Գեյթսի կողմից, որն իբր մտադիր է փող աշխատել պատվաստանյութով։ Ասեկոսեների տարածմանը նպաստել է նաև այն, որ Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը 300 մլն դոլար է հատկացրել Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն ու պայքարին կորոնավիրուսի հետևանքների դեմ։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |