Արցախում 69 քաղաքացի է մեկուսացած

Արցախում 69 քաղաքացի է մեկուսացած

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի առկայության կասկածով մեկուսացած է 69 մարդ, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է, հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։

Վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Համավարակի բռնկումից ի վեր Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել է, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած և մեկուսացված քաղաքացիներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---